Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Հոգեբան. Կանայք ավելի ազգակենտրոն են, քան` տղամարդիկ

Հոգեբան. Կանայք ավելի ազգակենտրոն են, քան` տղամարդիկ

Երբ վրա հասավ տնտեսական ճգնաժամը և տղամարդիկ զանգվածաբար դարձան գործազուրկներ, դա շատ լուրջ հարված դարձավ տղամարդու և կնոջ համար: Հենց այդ ժամանակ շատ կանայք վերցրեցին ընտանիքը նյութապես ապահովելու բեռը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով որոշ հայ աղջիկների` արտասահմանցի տղաների հետ ամուսնանալու նախապատվության մասին, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

 

Նա նշեց, որ հայ կանանց մոտ նկատվում է էթնոկենտրոնցման խախտումներ, սակայն դեռ վիճակագրություն չկա, թե այն ինչ չափերի է հասնում: Հոգեբանն օրինակ բերեց մահմեդականությունը, որը շատ էթնոցենտրիկ է: Օրինակ, եթե մահմեդաական տղամարդն ամուսնանում է քրիստոնյայի հետ, ապա կինը պետք է դավանափոխ լինի, սակայն որոշ հայ կանայք կանգ չեն առնում նաև դրա առաջ: 

 

«Ամուսնությունը շատ անձնական խնդիր է, և յուրաքանչյուրն ազատ է իր ընտության մեջ: Կինը իր մեջ ունի պահպանող սկիզբ: Այսինքն` կանայք ավելի ազգակենտրոն են, քան տղամարդիկ»,- ասաց Կ. Նալչաջյանը` նկատելով, որ արտասահմանցիների հետ ամուսնացողները հաճախ պատճառաբանում են, թե Հայաստանում ապագա չկա և այս կերպ, Հայաստանից դուրս գալով, փորձում են իրենց համար ապագան կերտել:

 

Ինչ վերաբերում է տղամարդկանց ամուսնությանն այլազգի կանանց հետ, հոգեբանը նկատեց, որ դա նորություն չէ` հիշեցնելով ռուս հարսնացուների մուտքը Հայաստան. «Երբ հարսնացուներն են գալիս Հայաստան, այս դեպքում կորուստներ չեն լինում, կամ շատ քիչ են լինում»:

 

Ասուլիսին մասնակից Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն էլ իր հերթին ասաց, որ պատճառաբանությունը, թե օտարի հետ ամուսնանալով` ավելի երջանիկ կլինեն, դա պատրանք է, խաբեություն, ինչպես Եվան գնաց օձի հետևից. «Այս երկիրը դրախտի երկիր է կոչվել, և Նոյը հանգրվանեց այս հողի վրա… Հին քարտեզներում Եդեմ է գրված մեր տարածքը…»:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ